Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հայաստանը ևս կարող է պաշտպանվել Ռուսաստանի տնտեսության ազդեցությունից, ինչպես Բելառուսը. Լուկյանով

«Հայաստանը ևս կարող է պաշտպանվել Ռուսաստանի տնտեսության ազդեցությունից, ինչպես Բելառուսը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, նավթի գների անկման հետևանքով եվրասիական տարածաշրջանում առաջացած ճգնաժամային տնտեսական վիճակի ազդեցությանը Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների վրա և այդ շրջանակում առաջացած տարաձայնությունների կարգավորման հեռանկարներին:

Նա նշեց, որ թեև կան խնդիրներ Բելառուսի և Ռուսաստանի, ժամանակ առ ժամանակ՝ նաև Ռուսաստանի և Ղազախստանի միջև, Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների տապալման համար հիմքեր չկան, քանի որ ՄՄ ներսում տեղի են ունենում տարբեր գործընթացներ, այդ թվում՝ կապված նաև ՌԴ տնտեսության ներկայիս իրավիճակի հետ: Ակնհայտ է ու բնական, որ Ռուսաստանի գործընկերները, որոնք շատ ամուր կապերով են կապված Ռուսաստանին, տատանումներ, անկայունություն են զգում:

«Ռուսաստանի բոլոր եվրասիական գործընկերները, այդ թվում՝ հատկապես Բելառուսը, չափազանց մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, Ռուսաստանի շուկայի կառուցվածքից, ուստի շատ բնական է և հասկանալի, որ համաձայնության եկած յուրաքանչյուր կողմ ձգտում է այս իրադաձություններից ապահովել սեփական անվտանգությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի քննադատությունն առանձնահատուկ է, և քիչ հավանական է, որ տեսանելի ապագայում այդ հինգ երկրները, որոնք այդ միության մաս են կազմելու, որոշ ժամանակ անց կգան մի միասնական տնտեսական դիրքորոշման:

Սա քիչ հավանական է: Եթե սա քիչ հավանական է, ապա անհրաժեշտ է մշտական գործընթաց եվրասիական երկրների միջև, երկխոսություն, և բնական է, որ բոլոր երկրները պետք է փորձեն ապահովագրվել վնասներից: Դա պետք է փորձի անել նաև Հայաստանը»,- մեկնաբանեց Ֆյոդոր Լուկյանովը՝ շարունակելով, թե չի կարծում, որ դա շատ տարօրինակ գործընթաց է, քանի որ ցանկացած ինտեգրացիա այս տարածքում և այլ տարածաշրջանում տարաձայնությունների է հանգեցնում: Նրա գնահատմամբ՝ դա բնական է, բնական են և գործակցության այն ձևերը, որոնք աշխատանքի ընթացքում են ձևավորվում:

Նա հիշեցրեց նաև եվրոպական ինտեգրացիայի պատմությունը: Այն, Լուկյանովի հավաստիացմամբ, լի է եղել վիճահարույց խնդիրներով, որոնք երկխոսության արդյունքում հարթվել են, և միության աշխատանքը տեղափոխվել է բնականոն հուն: Նույնը, ըստ նրա, վայելելու են նաև Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները:

Ֆյոդոր Լուկյանովը լիահույս է, որ հունվարի 1-ից աշխատանքները սկսող Եվրասիական տնտեսական միությունն ապագա ունի, իսկ ԵՏՄ երկրները կարգավորելու են իրենց արժութային ճգնաժամը՝ ի հաշիվ իրենց տնտեսական ռեսուրսների՝ մինչ միասնական տնտեսական օրակարգի ձևավորումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են Ռուսաստան մատակարարվող սննդամթերքի գները ֆիքսել դոլարով: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին: Նա ընդգծել է, որ դա արվել է նրա համար, որպեսզի բելառուսական ձեռնարկությունները վնասներ չկրեն: Ռուսական կողմը պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:

Դեկտեմբերի 18-ին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Մինսկը ռուսական առևտրային ուղղությամբ մեկ տարում կորցրել է 739 միլիոն դոլար: Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել դոլարով ու եվրոյով: Վերջին շրջանում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ոչ մեկ անգամ է կտրուկ տոնայնությամբ արտահայտվել Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ Բելառուսը չի սպասելու և աղոթելու Ռուսաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում