Ինչպես տեղեկացնում է Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը, ռուս հարձակվող Սերգեյ Լեդնյովը, ով հունվարի 13-ին միացել էր թիմին, հեռացել է «Շիրակ»-ից:
Այսօր երեկոյան՝ մարզման ժամանակ, Լեդնյովը վնասվածք է ստացել: Վերականգման համար նրանից կպահանջվի երկուսից երեք շաբաթ: Երկկողմանի համաձայնությամբ ֆուտբոլիստը վերկանգնողական փուլը կանցնի իր հարազատ Ռոստով քաղաքում:
Լուսանկարը՝ ՖԱ «Շիրակ»-ի ֆեյսբուքյան էջի:








































