Պարզվել է, որ սոլյարին ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում: Մասնավորապես, գիտնականները հաշվել են, որ սոլյարիում արևայրուքը երկու անգամ ավելի հաճախ է նպաստում մաշկի քաղցկեղի առաջացմանը, քան հանգիստը Միջերկրական ծովի ափին, հայտնում է raut.ru-ն:
Սոլյարիում 10 րոպե մնալը երկու անգամ ավելի է մեծացնում մաշկի քաղցկեղի հավանականությունը, քան միջերկրածովյան արևի տակ կեսօրին պառկելը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սոլյարին այնպես վտանգավոր է, ինչպես ծխախոտը: Սակայն մինչ այս սոլյարիի վտանգավորության մասին ամբողջական տեղեկություն չէր ներկայացվել: Որոշ երկրներում օրենքներ կան, որոնք արգելում են 18 տարեկանից փոքր անձանց սոլյարիի ծառայություններ առաջարկել: Ամեն դեպքում, դժվար թե այս օրենքը խստիվ պահպանվում է:
Սոլյարի կա ոչ միայն գեղեցկության սրահներում, այլև սպորտդահլիճներում, հյուրանոցներում: Արդյունքում՝ դրանք այցելելը ոչ ոքի կողմից չի վերահսկվում: Այս հարցն ուսումնասիրած փորձագետները վստահեցնում են, որ ներկայումս չափազանց քիչ ուշադրություն է դարձվում սոլյարիի խնդրին, դրանք այցելելու վերահսկողությանը: Ընդհակառակը՝ շուկան զարգանում է, ստեղծվում են ավելի հզոր ուլտրամանուշակագույն լամպեր: Այս տվյալները ստանալու համար Դանդիի համալսարանի գիտնականները ավելի քան 400 սոլյարի են փորձարկել: պարզվել է, որ դրանց 90 %-ն արձակում է ավելի շատ վնասակար նյութեր, քան թույլատրված է ԵՄ-ի կողմից:








































