Ալժիրի իշխանությունները հայտարարել են, որ Ին-Ամենասում ավելի քան 30 սպանված պատանդների մասին տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, ուժայինները հայտարարել են, որ ահաբեկիչները մավրիտանական գործակալություններից մեկին կեղծ տեղեկություն են հաղորդել՝ համաշխարհային հանրությանը մոլորեցնելու նպատակով:
Ավելի վաղ Ալժիրում տեղի էր ունեցել պատանդներին ազատ արձակելու հատուկ օպերացիա: Ծայրահեղականները հայտարարել էին, որ դրա հետևանքով սպանվել է 34 գերի ու 15 ահաբեկիչ, սակայն, խաղաղ բնակիչների փրկության օպերացիան շարունակվում է:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն իր հերթին հայտարարել է, որ իրականում «զոհվել են շատ պատանդներ», սակայն նրանց ստույգ թիվը չի նշել:







































