Apple ընկերությունը հրաժարվել է iTunes Store առցանց խանութում տեղադրել «Հարցազրույց» ֆիլմը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին է: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Նշվում է, որ Apple-ին համոզելու համար Sony Pictures ընկերությունը նույնիսկ դիմել է Սպիտակ տուն: Սակայն Apple-ը մերժել է խնդրանքը, համենայնդեպս՝ առաջիկայում: Հայտնի չէ նաև՝ արդյոք ֆիլմը կհայտնվի՞ համացանցային այլ ծառայություններում և կոնտենտի առցանց խանութներում:











































