Բրիտանացի հայտնի երգիչ Բրայան Ֆերիի որդին` Մերլինը ավտովթարի հետևանքով ծանր վիճակում գտնվում է Մեծ Բրիտանիայի Շրոփշիր կոմսության հիվանդանոցում:
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Տուժածի եղբայրը` Օթիսը Twitter-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Վելինգթոնի հրշեջներին` 32-ամյա Մերլինի կյանքի փրկության համար:
«Շնորհակալություն, որ իմ եղբորը ողջ դուրս բերեցիք մետաղի ջարդոնից: Մենք շարունակում ենք աղոթել»,- գրել է Օթիս Ֆերին:
Նշվում է, որ տուժածը ոտքերի, կոնքոսկրերի, ձախ ձեռքի կոտրվածքներ, ինչպես նաև գանգի վնասվածք է ստացել:








































