Apple ընկերությունը 2015-ին կարող է թողարկել iPhone-ի միանգամից 3 մոդել, որոնց թվում կլինի նաև 4 դյույմ անկյունաչափ էկրանով սմարթֆոնի մինի տարբերակը: Այս մասին հաղորդում է Apple Insider-ը` վկայակոչելով վերլուծաբան Թիմոթի Արքյուրիին:
Նախատեսվում է, որ նոր գաջեթը կկոչվի iPhone 6S mini: Դրա տեխնիկական բնութագրերը նման են iPhone 5S-ին: Նորույթը կբնութագրվի որպես 5-րդ մոդելին փոխարինելու եկած առավել բյուջետային տարբերակ: Սարքավորումն, ամենայն հավանականությամբ, կստանա կլորավուն անկյուններով նոր դիզայն`iPhone 6 և 6 Plus-ի նման:











































