Ձմեռային խաղերը մաքուր օդում չափազանց լավն են, որպեսզի գրավեն միայն մարդկանց: Ինչպես պարզել են Վերմոնտի համալսարանի թռչնաբանները, թռչունները նույնպես խաղում են ձյան մեջ ու կառուցում են թունելներ բացառապես հաճույքի համար:
Գիտնականները երկար ժամանակ հետևել են փետրավորների անսովոր վարքին: Մի թռչունը սկսում էր ձյան մեջ թունել փորել, ինչից հետո նրան միանում էր երամը, արդյունքում ստացվում էր լաբիրինթոս:
Բերնդ Հենրիխն ուսումնասիրել է թռչունների վարքը ԱՄՆ Մեն նահանգում: Այդ մասին նրա հոդվածը հրապարակվել է Northeastern Naturalist ամսագրում: Բայց թե ինչն է թռչուններին ստիպում նման քայլի գնալ, գիտնականի համար գաղտնիք է:
Թռչունները հաստատ նման եղանակով չեն փորձում սնունդ գտնել, թաքստոց նույնպես չեն փորձում գտնել: Գիտնականը ենթադրում է, որ նրանք դա արել են զվարճանքի համար:








































