Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանը հայտարարել է, որ PKK մարտիկները 2015 թ. մայիսի 15-ին զենքը վայր կդնեն: Այս մասին գրում է թուրքական Milliyet թերթը:
Նրա խոսքով՝ երբ PKK մարտիկները զենքը վայր դնեն, կլքեն Թուրքիան և կանցնեն Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության տարածք:
Թուրքիայի հակամարտությունը PKK-ի հետ, որը պահանջում է քրդական անկախ պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի: