Լիբանանցի դիզայներ Ռիմ Աքրան ներկայացրել է pre-fall 2015 սեզոնի նոր հավաքածուն՝ հայտնում է elle.ru-ն:
Հավաքածուի մեծ մասը կանանց համար ժանյակավոր մոդելներն են, որոնք դարձել են դիզայների այցեքարտը: Հավաքածուում ներառված են նաև թափանցիկ մասեր և կտրվածքներ:
Հավաքածուում ընդհանրապես բացակայում են պրինտները, դիզայներն աշխատել է մաքուր գույներով: Այս սեզոնում նա օգտագործել է սևի, կապույտի, կարմիրի, սպիտակի և ոսկեգույնի երանգներ:






















































