Marca-ի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի և «Միլան»-ի միջև ընթացող բանակցությունների հիմնական խնդիրը ֆուտբոլիստի աշխատավարձն է:
Ըստ տեղեկատվության` 30-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է կրճատել իր աշխատավարձը` տարեկան 10.5 մլն եվրոյից այն հասցնելով 7.5 մլն եվրոյի: Սակայն «Միլան»-ը չի ընդունում այս պահանջը` պատրաստ լինելով տարեկան վճարել 4.5 մլն եվրո:
Ավելի վաղ իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել էր կողմերի միջև ընթացող բանակցությունները` նշելով, որ գործարքն իրականացնելը շատ բարդ է լինելու:








































