Ցանկացած երեխա, որ նամակ է գրում Սանտա Կլաուսին, գիտի, որ ուղերձը ավելի լավ է պահել բուխարիում: Արևմուտքում հավատում են, որ սուրբծննդյան հրաշագործը տուն է մտնում հենց ծխնելույզով:
Մեծ Բրիտանիայում գրեթե 100 տարի առաջ ապրած Հելի անունով աղջկա բախտը, չգիտես ինչու, չի բերել: Նրա նամակը Սանտա Կլաուսը ինչ-որ պատճառով այդպես էլ չէր գտել: Դրա փոխարեն այն գտել էր աղջիկների փակ դպրոցի աշխատակիցը:
Հին գրությունը հայտնաբերվել էր Հարավային Ուելսում 1892-ին հիմնադրված դպրոց-ինտերնատում: Այն գտել էր 50-ամյա հավաքարար Էնդի Բեդոուսը: «Սիրելի Սանտա, ես ենթադրում եմ, որ դու առաջիկա երկու շաբաթներին պատրաստվում ես այցելել ինձ: Մայրիկիս փոխանցիր, որ ես ցանկանում եմ ստանալ Tell England գիրքը և երեկոյան զգեստ»,- գրված էր նամակում:
Կարելի է ենթադրել, որ գրությունը կազմված է եղել 1920-ականների սկզբներին:
Դպրոցականի գրությունը ու գրքի պատճենը ներկայացված են դպրոցում՝ հայտնում է Daily Mail-ը:











































