Բրազիլացի 29-ամյա ավտոարշավորդ Գուստավո Սոնդերմանը, որը մասնակցում էր Chevrolet Montana գավաթի խաղարկության մրցավազքին, կիրակի օրը մահացել է անձրևային մրցարշավում տեղի ունեցած վթարից:
F1News-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել «փիթ-լեյն» մտնելուց առաջ, երբ Սոնդերմանի հետևից ընթացող մեքենան բախում է թույլ տվել, և արդյունքում բրազիլացին գլխի ծանր վնասվածք է ստացել: Բուժծառայության աշխատակիցներն առանց ժամանակ կորցնելու օգնության են հասել, սակայն Սոնդերմանը հիվանդանոցում մահացել է:








































