Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ-Էյն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Լևոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 3,5-ական, Մարիա Կուրսովան` 3, Լիլիթ Գալոյանը 2,5 միավոր:
Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Գայոս Նիգալիձեն (Վրաստան):
Մրցաշարն ավարտվելու է դեկտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:










































