Մոսկվան հանդես է գալիս ԵԱՀԿ աշխատանքում հակակշիռների և երկակի ստանդարտների ուղղման օգտին: ITAR-TASS-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝«Ապագան պլանավորելով. Հելսինկի +40» նախաձեռնության թեմայով արված մեկնաբանությունում, որը հրապարակվել է «ԵԱՀԿ» ամսագրում:
«Ռուսաստանը դիտարկում է «Հելսինկի +40» նախաձեռնությունը որպես կարևոր քայլ, որի նպատակը պետք է դառնա ԵԱՀԿ թարմացման գործընթացը` աշխատանքի ռազմավարական տեսլականի զարգացումը, 2015-ին նշվող 40-ամյակին,»,- նշել է նախարարը և հավելել, որ այդ գործընթացն առաջին հերթին իրենք տեսնում են կազմակերպության բարեփոխումների պրիզմայի միջոցով՝ ուղղված այն հակակշիռների ու երկակի ստանդարտների ուղղմանը, որոնք, ցավոք սրտի, դարձել են նրա բնորոշ գիծը:
Լավրովն անթույլատրելի է համարում այն վիճակը, երբ ԵԱՀԿ-ի գործունեությունը գրեթե ¾-ով կենտրոնացած է հումանիտար և իրավական չափումների վրա, իսկ ողջ նախագծային աշխատանքներն իրականացվում են Բալկաններում և հետխորհրդային տարածքում:
Լավրովի կարծիքով՝ ԵԱՀԿ-ի հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնանա Եվրոպայում տիրող իրադրության վրա: ՌԴ արտգործնախարարի խոսքով` միայն այդ դեպքում ԵԱՀԿ-ն համապատասխան տեղ կզբաղեցնի միջազգային կոորդինատների համակարգում և կնպաստի պետությունների միջև փոխըմբռնմանը:











































