Այսօր` հունվարի 18-ին, «Փյունիկ»-ը ստուգողական մրցավեճում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ-2»-ի դարպասը:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Վիուլեն Այվազյանը, երկու գնդակ իր անվան դիմաց գրանցեց Վարդան Բակալյանը և մեկ անգամ աչքի ընկավ Արման Հովհաննիսյանը: Այդ մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ երկու թիմերի միջև հանդիպումը նորից ավարտվել էր առաջին թիմի հաղթանակով` 2:1:







































