ԱՄՆ Տեխաս նահանգում երդվյալ ատենակալների ժյուրին հանցակազմ չի գտել ոստիկան Յուվենտինո Կաստրոյի գործողությունների մեջ՝ չնայած այն բանին, որ նրա կողմից սպանված սևամորթ Ջորդան Բեյքերը եղել է անզեն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել հունվարին՝ Հյուսթոն քաղաքում: Վերոնշյալ ոստիկանը քաղաքի խանութներից մեկում աշխատում էր որպես հսկիչ, որտեղ տեղի է ունեցել գողություն: Նա որոշել է, որ կողոպտիչը Բեյքերն է, և փորձել է ձերբակալել նրան: Արդյունքում նրանց միջև վեճ է բռնկվել, և Կաստրոն կրակել է նրան:











































