Աշխարհում նավթի գների նվազման խնդիրը դավադրության նախանշաններ ունի: Նման կարծիքի է Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, գրում է TASS-ը:
«Նավթի գների անկման հարցը դավադրության բնույթ է կրում»,- ասել է նա շիաների հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի աս-Սիստանիի հետ բանակցություններից հետո:
Լարիջանիի խոսքերով` աս-Սիստանիի հետ «քննարկվել են իսլամական աշխարհի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև բարդությունները, որոնց հետ բախվել է տարածաշրջանը, հատկապես՝ ահաբեկչության հարցը, որը խնդիր է դարձել Սիրիայի և Իրաքի մուսուլմանների համար, ինչպես նաև ամբողջ աշխարհում»:






































