Բիլեֆելդի համալսարանի ինժեներները ներկայացրել են Հեկտոր անունով վեցոտանի միջատ-ռոբոտին, հաղորդում է The Verge-ն:
Ռոբոտի գլխավոր առանձնահատությունը բոլոր թաթերն առանձին շարժելն է: 6 թաթերից յուրաքանչյուրն ունի սենսոր, որը կարող է ուղղորդել նրա շարժումը վտանգի դեպքում: Յուրաքանչյուր ենթահամակարգ պահում է կապը մյուս ենթահամակարգերի հետ: Նման համակարգը ինժեներներն անվանել են Walknet:











































