Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը շարք կվերադառնա հունվարի սկզբին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հավելենք, որ Օզիլն իր վնասվածքը ստացել էր սույն թվականի հոկտեմբերին:
«Օզիլը շարք կվերադառնա գալիք տարվա հունվարին: Նրա ապաքինումն անցնում է առանց բարդությունների: Մեսութն աշխատասեր է և դա օգուտ է թիմին»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:








































