42-ամյա Սոֆյա Վերգարան դարձել է NewBeauty ամսագրի գլխավոր հերոսուհին, ինչպես նաև հարցազրույց է տվել, որտեղ խոսել է ծերության պրոբլեմի մասին, գրում է spletnik.ru-ն:
«Ես չեմ ուզում ծերանալ: Եթե ինձ ասեին, որ ցեմենտի օգտագործումը որպես դիմակ կկանխարգելի կնճիռների առաջացումը, ես դա կանեի»,- ասել է դերասանուհին:
«Եթե անկեղծ լինենք, ես կցանկանայի նորից 20 տարեկան դառնալ: Սակայն տարիքի հետ դու դառնում ես ինքնավստահ, ու դա յուրովի հրաշալի է»,- ասում է Վերգարան:













































