Տևական քննարկումներից հետո հույն խորհրդարանականները կողմ են քվեարկել ֆինանսների նախկին նախարար Գեորգիոս Պապակոնստանտինի դեմ քրեական հետապնդում սկսելուն: Նրան կասկածում են շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող և հարկերից խուսափող Հունաստանի քաղաքացիների ցուցակի հետ «աճպարարություն» անելու մեջ:
Հաղորդվում է, որ մինչ ցուցակի հրապարակումը այնտեղից հանվել էին նախկին նախարարի երեք հարազատների անուններ:
Միևնույն ժամանակ խորհրդարանը չի հետևել երկրի նախկին երկու վարչապետների և ֆինանսների ևս մեկ նախկին նախարարի դեմ հետաքննություն սկսելու կոչին՝ հայտնում է BBC-ն:






































