Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Ուկրաինան Մոսկվային ասում է ո՛չ, իսկ Հայաստա՞նը

Օրերս Ուկրաինա այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձեռնունայն է վերադարձել Մոսկվա. նրան չի հաջողվել ուկրաինացի իր գործընկեր Լեոնիդ Կոժարին համոզել Մաքսային միության հեռանկարային լինելու հարցում: Իսկ Ուկրաինան բոլորովին չի շտապում այդ միություն և սպասելու է առնվազն մինչև փետրվարի 25, երբ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ պետք է ստորագրվի առանց վիզային ռեժիմին անցում կատարելու առաջին փուլի ավարտի մասին համաձայնագիրը: Թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր, եթե Ուկրաինան հրաժարվում է Մաքսային միությունից, և Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Վլասովի հետ:

– Առաջին հերթին՝ պաշտոնական Կիևի ոչ մի որոշում վերջնական չի: Մենք դրան ոչ մեկ անգամ ենք ականատես եղել: Յանուկովիչը և իր նախորդները գործում են փաստացի որոշումների ռեժիմում: Դրա համար հունվարի 13-ին ասվածը չի նշանականում, որ կես տարուց Ուկրաինայի իշխանությունը չի փոխի իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցության դիրքորոշման հարցում: Սա՝ առաջին հերթին: Երկրորդը՝ հասկանալի է, որ Ուկրաինայի հետ Մաքսային միությունը շատ ավելի արդյունավետ կլիներ և այն ավելի ուժեղ ինտեգրացիոն կառույց կդառնար, բայց առնվազն մինչև 2015 թվականը դա ոչ մի կերպ չի անդրադառնա այս նախագծի կյանքի կոչման վրա: Եվրասիական միության տարածքում միասնական տնտեսական տարածության առաջխաղացման առումով Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստորագրված ճանապարհային քարտեզի բոլոր կետերը դեկտեմբերին հաստատվեցին, և չկա ոչ մի հիմք կարծելու, որ դրա իրականացման հավանականությունը կարող է նվազել: Իհարկե, Ուկրաինայի հետ կապված իրավիճակն այնքան էլ հաճելի չէ, բայց այն չի ազդի Եվրասիական ինտեգրացիոն նախագծի հետագա ճակատագրի վրա:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Ուկրաինան դեռ չի շտապում Մաքսային միություն:

– Դա քաղաքական պատճառ է, քանի որ ավանդաբար ուկրաինական ընտրազանգվածը բաժանված է ռուսամետ և արևմտամետ մասերի, և երկրի ղեկավարությունը պետք է հաշվի առնի ինչպես մեկի, այնպես էլ մյուսի կարծիքը: Դրա համար անցած տարվա վերջում՝ Գերագույն Ռադայի ընտրություններից առաջ, ռուսաց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի մասին օրենք ընդունվեց, իսկ հիմա տեսնում ենք, որ ռևերանսները գնում են մյուս կողմ. և՛ Նազարովը, և՛ Յանուկովիչն արդեն մի քանի անգամ ընդգծել են, որ Մաքսային միությանն անդամակցությունը չի հանդիսանում Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Այնպես որ, դա ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական որոշում է:

– Եվրոպական միությունն այդ որոշման հարցում ինչ-որ դերակատարում ունի՞:

– Եվրոպական միությունը Ուկրաինայի հետ բարդ հարաբերություններ ունի, քանի որ Յուլյա Տիմոշենկոյի գործի հետ կապված ՄԻԵԴ-ը այնքան էլ ցանկալի դիրքորոշում չունի Ուկրաինայի ղեկավարության համար: Բայց Ուկրաինան հավակնում է Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ խոստացված վարկը՝ 155 միլիոնի չափով, որը պետք է նպաստի ազգային արժույթի փոխարժեքի պահպանմանը և պարտքերի մարմանը, որոնք ունի ուկրաինական պետությունը: Դրա համար այստեղ կա նման պահ, որ Ուկրաինան չի ուզում միանշանակ կողմ արտահայտվել ՌԴ հետ ինտեգրացիային՝ հասկանալով, որ դա իր համար խնդիրներ կստեղծի միջազգային ֆինանսական կառույցներից վարկ ստանալու առումով: Այնպես որ, Կիևը կմանևրի Մոսկվայի և Բրյուսելի միջև մինչև վերջին պահը:

– Եվ մինչև ե՞րբ կարող է դա շարունակվել:

– Դե գոնե մինչև առաջիկա նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունենալու 2015 թվականին: Ես կարծում եմ, որ մինչ այդ պահը Յանուկովիչը կշարունակի մանևրելու քաղաքականությունը և կգտնի հիմնավորումներ չշտապելու համար, օրինակ՝ պահպանել ազատ առևտրի գոտիները ԱՊՀ և ԵՄ հետ: Հայաստանի նախարարները գրեթե նույն դիրքորոշումն են որդեգրել՝ ասելով, որ ՀՀ համար լավագույնը կլինի նման հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակներում և համանման հարաբերություններ ԵՄ հետ: Այնպես որ, Ուկրաինան այդ առումով միայնակ չէ:

– Որոշ լուրեր եղան, որ Եվրասիական միության հետ համագործակցության շուրջ ՀՀ հետ այս տարվա սկզբին որոշ փաստաթղթեր պետք է ստորագրվեն, հետո դրա մասին այլևս խոսակցություն չեղավ: Տեղեկություն ունե՞ք՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսք եղել:

– Դեռ ոչ մի տեղեկություն չկա, որ Հայաստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել կամ պատրաստվում են ստորագրման, բայց հենց հաջորդ շաբաթ՝ հունվարի 22-24-ը, Երևանում քննարկվելու է Եվրասիական ինտեգրման թեման: Ռուսաստանից փորձագետներ են գալու Հայաստան, որտեղ հանդիպելու են իրենց գործընկերների հետ: Հնարավոր է, որ ռուս փորձագետները կկարողանան որոշ տեղեկություններ տալ, թե ինչպես է ընթանում բանակցային գործընթացը ՀՀ հետ:

– Ձեր գնահատականով՝ Հայաստանը ի՞նչ կշահի, եթե անդամակցի Եվրասիական միությանը:

– Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների բնույթը, հաշվի առնելով, որ և՛ ֆինանսական, և՛ ներդրումային ոլորտում Ռուսաստանը ՀՀ ամենակարևոր գործընկերներից մեկն է, ապա, իհարկե, տնտեսական ինտեգրման ավելի սերտ տարբերակը առաջին հերթին ձեռնտու կլիներ ՀՀ հանրության համար, դա լուրջ աջակցություն կլիներ բավականին ոչ դյուրին տնտեսական պայմաններում: Բայց կան, իհարկե, դժվարություններ և դրանցից գլխավորը՝ աշխարհագրական ուղիղ սահմանների բացակայությունն է երկու պետությունների միջև: Որոշ փորձագետներ առաջարկում են դիտարկել կալինինգրադյան տարբերակը…

– Հայաստանին դիտարկելով որպես ՌԴ էքսկլավ…

– Բայց այդ համակարգը դեռ պետք է քննարկել, և այդտեղ մեծ դեր է խաղալու այն, թե որքան սերտ կշփվեն հայ և ռուս փորձագետները, որովհետև քաղաքական գործիչներին պետք է տալ ավելի հստակ, ըմբռնելի պատկեր՝ «դեմե-երի և «կողմե-երի մասին, թե ինչ հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար՝ Եվրասիական տնտեսական նախագծում մասնակցության դեպքում:

– Բայց Հայաստանում այնքան էլ չեն երևում ռուսական ներդրումները…

– Այդ հարցը քննարկվել է վերջին հայ-ռուսական միջտարածաշրջանային տնտեսական համաժողովի ժամանակ, որը մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ Երևանում: Իհարկե, դա և՛ ՌԴ, և՛ ՀՀ կառավարությունների խնդիրն է՝ պայմաններ ստեղծել, որոնց դեպքում ոչ միայն վարկեր, այլ նաև ռուսական ներդրողները ոչ միայն գույք ձեռք կբերեն, այլ արտադրությունում ներդրումներ կիրականացնեն, աշխատատեղեր կստեղծեն, և արտադրությունը կարդիականացնեն: Նման խնդիր, իհարկե, կա, բայց ինձ թվում է՝ այն լուծելի է, եթե քաղաքական կամք լինի թե՛ Մոսկվայի և թե՛ Երևանի կողմից:

– Իսկ ՀՀ ներկայիս հարաբերությունների զարգացումը Եվրամիության և Եվրասիական միության հետ իրար հակասո՞ւմ են, թե՞ կարելի է դրանք համատեղել:

– Ես կողմնակից չեմ այն կարծիքին, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները պետք է որևէ ձևով կախված լինեն ՀՀ և ԵՄ հարաբերություններից: Անցած դարի են պատկերացումները՝ եթե ուժեղացվում է փոխգործակցությունը Եվրոպայի հետ, պետք է թուլանան հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդպես, իմ կարծիքով, չպետք է լինի: Բիզնեսում կա լավ հասկացություն՝ «վին-վին», այսինքն՝ եթե շահում ես դու, շահում է քո գործընկերը: Այլ հարց է, որ ՀՀ-ում արևմտյան երկրների որոշ դեսպաններ բավականին կոշտ են արտահայտվում Եվրասիական նախագծի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ինձ թվում է՝ դա չի օգնում փոխըմբռնմանը Ռուսաստան-Հայաստան-Եվրամիություն եռյակի միջև: Այս առումով այստեղ հռետորաբանության հարց կա: Ցավոք, այն ոչ միշտ է ադեկվատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում