«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ խաղային պրակտիկա ունի թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի շնորհիվ:
Իսպանիայում լուրեր են շրջանառվում, որ «Մալագա»-ի դեմ խաղից հետո Մեսսին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին խնդրել է մեկնարկային կազմում ընդգրկել Չավիին:
«Համամիտ չեմ այդ կարծիքների հետ: Մեսսին չի կարող այդպիսի վարքագիծ դրսևորել: Ճիշտ չէ կարծել, որ ինչ-որ մեկը հրամայում է հանդերձարանում: Շատ լավ է, որ մարդիկ կարող են արտահայտել իրենց կարծիքը: Բայց դա իրականությանը չի համապատասխանում: Մեսսին չի ղեկավարում «Բարսելոնա»-ն և Էնրիկեին ոչինչ չի հրամայել»,- Sport-ը մեջբերում է Չավիի խոսքերը:







































