Մեքսիկայի Չյապաս նահանգի Տուսլա Գուտերես քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել ավիավթար, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:
Ինչպես հաղորդում է Life News-ը, ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռը ընկել է թռիչքից մի քանի րոպե անց կառավարական ավիացիայի կայանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հարվածից հետո ինքնաթիռն այրվել է, սակայն հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը և այն չի տարածվել նահանգի իշխանությունների ինքնաթիռների և ուղղաթռիների վրա:
Նահանգի իշխանությունները պարզում են ավիավթարի պատճառները: Ենթադրվում է, որ բոլոր զոհվածները Մեքսիկայի քաղաքացիներ են:











































