Ճապոնական Sony Corp ընկերությունը կվաճառի Մեդիսոնի վրայի իր շինությունը 1,1 մլրդ դոլարով:
Ինչպես հաղորդում է ընկերությունը՝ գործարքը կավարտվի ընթացիկ տարվա մարտին: Sony-ի շենքի վաճառքի գլխավոր պատճառն է «կապիտալի շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ներառյալ՝ ընտրովի մոտեցումը ներդրումներին, բաժնետոմսերի վաճառքը և պատրաստի արտադրանքի ղեկավարումը»: Ինչպես համարում է Sony-ին՝ շինության վաճառքը կարող է օգնել նրան հասնել մեծ մրցունակության: Բոլոր վճարումների մարումից հետո ընկերությանը կմնա 685 մլն դոլար,- հաղորդում է Ria Novoasti-ին:
Ավելի վաղ հաղորդում էին Տոկիոյի կենտրոնում Sony City Osaki 27 հարկանի շինության վաճառքի մասին, որը կառուցվել էր ընկերության կողմից ընդամնեը 2 տարի առաջ: Նրա վաճառքը կարող է բերել գրեթե 1,13 մլրդ դոլար: Այն Ճապոնիայում իր կարևորությամբ ընկերության համար երկրորդ կարևոր շինությունն է գլխավոր գրասենյակից հետո:
Երբեմնի ծաղկող Sony-ի գործերը վատացել են վերջին հինգ տարվա ընթացքում: Դա կապված է հեռուստացույցների, ինչպես նաև խաղային սարքավորումների ու լուսանկարչական ապարատների պահանջարկի նվազման հետ, ինչը պայմանավորված է սմարթֆոնների զարգացմամբ ու տարածմամբ:










































