Իրաքյան Ալ-Ֆալուջա քաղաքում կանադական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են զինամթերքի մի քանի պահեստ, որոնք պատկանել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը, որը դրանք կիրառել է իրաքյան կանոնավոր բանակի դեմ: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը:
Կանադական օդուժն արդեն 211 մարտական թռիչք է կատարել ԴԱԻՇ-ի դիրքերի վրայով: Ընդհանուր առմամբ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար վարչապետ Սթիվեն Հարփերն ուղարկել է 6 F-18 կործանիչներ, 2 CP-140 Aurora հետախույզ-ինքնաթիռներ: Մերձավոր Արևելք են ուղարկվել նաև 600 զինծառայողներ՝ օդային առաքելությանն աջակցելու համար:
Առաջին մարտական թռիչքները կանադական ավիացիայի կողմից իրականացվել են նոյեմբերի 2-ին:










































