Անհայտ անձը հայտնել է ԱՄՆ Մեմֆիս քաղաքում կամուրջ պայթեցնելու մտադրության մասին՝ հաղորդում է Fox News-ը: Նրա խոսքերով՝ ծրագրված ահաբեկչության հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն»):
Պայթյունը նախատեսված էր 2014-ի դեկտեմբերին: Մեմֆիսում ՀԴԲ վարչությունը հետաքննություն է անցկացնում այս դեպքի առնչությամբ:
«Չնայած որ մենք ստացել ենք սպառնալիքի մասին անանուն նախազգուշացում՝ մեր տրամադրության տակ հետախուզական տվյալներ չկան կամուրջը պայթեցնելու ծրագրերի մասին: Մենք լուրջ ենք վերաբերվում ցանկացած սպառնալիքի՝ որտեղից էլ այն ստացվի, մենք միջոցառումներ ենք ձեռնարկում իրավապահ կառույցների մեր բոլոր գործընկերներին ծանուցելու համար»,- հայտարարել է Մեմֆիսում ՀԴԲ ստորաբաժանման ներկայացուցիչ Ջոյել Շիշկովիչը:











































