Կյանքից հեռացել է թուրք հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը: Այս մասին հաղորդում է Zaman-ը:
Չնայած հնարավոր բժշկական միջամտությանը, Բիրանդը մահացել է երեկ, տեղի ժամանակով 18.30-ին: Լրագրողի մահվան մասին հայտնել է նրա որդին՝ Ումիդ Բիրանդը:
Բիրանդին կհուղակավորեն շաբաթ օրը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թուրքական մամուլը երեկ առավոտյան արդեն տեղեկություն էր տարածել, որ Բիրանդը հիվանդանոցում մահացել է, սակայն ավելի ուշ նրա որդին այդ լուրերը հերքեց:
Նշենք, որ Բիրանդը Ստամբուլում Ամերիկյան հիվանդանոց էր տեղափոխվել չորեքշաբթի՝ լեղապարկում ստենտի տեղադրման վիրահատության համար:
Մեհմեթ Ալի Բիրանդը 1970-ականներից լուսաբանում է Թուրքիայում քաղաքական և դիվանագիտական իրադարձությունները: Նա եղել է առաջին թուրք լրագրողը, ով ՀՀ անկախության հռչակումից կարճ ժամանակ անց հարցազրույց վերցրեց Հայասատանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: Բիրանդը բազմիցս քննադատել է Թուրքիայի իշխանություններին Հայաստանի հանդեպ նրանց վարած քաղաքականության համար:






































