ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Ռեյչել Էնն Հեյսը մի քանի անգամ ապտակել է իր տատիկին, քանի որ վերջինս մերժել էր ընդունել թոռնուհու ընկերության առաջարկը Facebook-ում: Այս մասին հաղորդում է WFLA-ը: Նշվում է, որ 27-ամյա կինն իր 72-ամյա տատիկի վրա հարձակվել է հարբած վիճակում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Էնն Հեյսին: Նշվում է, որ կինը ներողություն չի խնդրել տատիկից: Ավելի վաղ նա արդեն երեք անգամ ձերբակալվել է ալկոհոլի չարաշահման հետ կապված միջադեպերի մասնակցելու համար:
Ավելի ուշ տատիկը պատմել է, որ չի ավելացրել Էնն Հեյսին իր ընկերների ցանկում, քանի որ նրան դուր չի եկել թոռնուհու օգտագործած անունը սոցցանցում: Facebook-ի էջում նա իրեն անվանում էր Rachel Frickin Hayes:











































