Երեկ «Առաջին լրատվական»-ը փորձեց ԲՀԿ գործարարների կողմից Սերժ Սարգսյանի հնարավոր սատարման մասին պարզաբանում ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից:
Նա հայտարարեց, թե համոզված է, որ ԲՀԿ-ականների համար կուսակցության և կուսակցության առաջնորդի դիրքորոշումը առաջնային և կարևորագույն, իրականացման համար ենթակա նշանակություն ունեցող երևույթներ են` հավելելով, թե նման խոսակցությունները նպատակ ունեն «ստեղծելու տպավորություն և ոչ թե տեղեկացնելու»:
«ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ մեկ անգամ կայացրել է որոշում` երկու կետից բաղկացած, և այս թեմայի շուրջ խոսելն անիմաստ է»,- ասաց ԲՀԿ խոսնակը:








































