Աշխարհի խոշորագույն՝ միկրոչիպեր արտադրող Intel ամերիկյան կորպորացիայի մաքուր եկամուտը 2012-ին կրճատվել է 15%-ով և կազմել 11.01 մլրդ դոլար՝ 2011-ի 12.94 մլրդի դիմաց:
Տարվա արդյունքներով՝ Intel-ի հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 53.34 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 54.00 մլրդի դիմաց: Ընկերության օպերացիոն եկամուտը նվազել է մինչև 14.64 մլրդ դոլարի, ինչը 16%-ով քիչ է նախորդ տարվա 17.48 մլրդ դոլարից: Այս տվյալները պարունակում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում:
2012-ի IV եռամսյակում մաքուր եկամուտը կրճատվել է 26.5%-ով և կազմել 2.47 մլրդ դոլար՝ 2011-ի 3.36 մլրդի դիմաց: Եռամսյակի արդյունքներով՝ Intel-ի հասույթը կրճատվել է 3%-ով և կազմել 13.48 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 13.89 մլրդի դիմաց: Ընկերության օպերացիոն եկամուտը 2012-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմել է 3.16 մլրդ դոլար, ինչը 31%-ով պակաս է նախորդ տարվա 4.6 մլրդ դոլար ցուցանիշից:
Intel-ն էլեկտրոնային սարքերի արտադրանքի մեծ տեսականի ունի, ներառյալ՝ կիսահաղորդիչներ, միկրոպրոցեսորներ և այլ համակարգչային մասեր: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Կալիֆոռնա նահանգի Սանտա-Կլարա քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 83 000 աշխատակից,- հայտնում է rbc.ru-ն:






































