Այսօր Պետդումայում կքննարկվի եկամուտների և ունեցվածքի կրկնակի հարկումը վերացնելու մասին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ձեռքբերված համաձայնագրի արձանագրությունը:
«Համաձայնագրի կնքման նպատակն է երկու պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացման և ամրապնդման ձգտումը, ինչպես նաև եկամուտների և ունեցվածքի կրկնակի հարկման վերացումը, հարկերի վճարումից խուսափումը կասեցնելը և հարկային խտրականություն թույլ չտալը»,- ասվում է կից փաստաթղթերում, փոխանցում է RIA Novosti-ն:
Կհստակեցվեն պարգևատրումների հարկման կարգը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի կոմպետենտ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և հարկերի հավաքման գործում օգնության ցուցաբերմանը վերաբերող հարցեր:
Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Անդրկովկասում Ռուսաստանի կարևորագույն ռազմավարական դաշնակիցը և նախկին ԽՍՀՄ տարածքում հուսալի գործընկերներից մեկը: «Ռուսաստանի Դաշնության կողմից հստակ քայլեր են իրականացվում հայ-ռուսական ֆինանսա-տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ»,- նշել է Սաբլինը:










































