ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, մեկնաբանելով Սոս Գիմիշյանի և Պետրոս Մակեյանի քննադատությունները, ասել էր, որ ոչ թե ՀԱԿ-ում, այլ ամեն մեկի մոտ կա անձնական ճգնաժամ: Ուստի «Առավոտ»-ը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ճշտեց՝ անձնական ճգնաժամ Դուք ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ես որևէ ճգնաժամ չունեմ»:
ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն ասել էր, որ այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին և շնորհավորել էր մեր ազգին դրա համար: Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց դրա հետ. «Ես այդպես չեմ գտնում, որ մեր ազգն արժանի է Սերժ Սարգսյանին»:











































