Բրիտանական TESCO խոշորագույն սուպերմարկետների ցանցը ներողություն է խնդրել իր գնորդներից` տավարի և ձիու մսից պատրաստված բուրգերների վաճառքի համար, հաղորդում է RIA Novosti-ն:
Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում մեծ սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ պարզվել է, որ TESCO սուպերմարկետներում վաճառվող մի շարք էժան բուրգերներում, բացի տավարի մսից, հայտնաբերվել է նաև ձիու միս:
Այս կապակցությամբ սուպերմարկետի ղեկավարությունն աննախադեպ մի քայլի է դիմում. հինգշաբթի կենտրոնական բրիտանական թերթերում ներողություն են տեղադրում ամբողջ էջով մեկ, որտեղ մեկնաբանվում է տեղի ունեցածի պատճառները: Նրանք խոստացել են նաև հրապարակել հետաքննության արդյունքները:
«Չնայած այն հանգամանքին, որ տվյալ մթերքները վտանգ չեն ներկայացնում մարդու առողջության համար, մենք հասկանում ենք, որ ինչպես մենք, այնպես էլ մեր հաճախորդները դա անթույլատրելի են համարում»,- նշվում է հայտարարությունում:









































