Wednesday, 01 07 2026
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ

Արմավիրում 31-ամյա տղամարդը փողի համար խեղդամահ է արել իր կալանավոր ընկերոջ մորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արման Ասատրյանի գործի դատական քննությունը:

Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչ Արման Ասատրյանը խնամքին մինչև 10 տարեկան 2 երեխա ունի, նախկինում դատված է եղել, այս գործով կալանքի տակ է 2014 թվականի հուլիսի 26-ից:

Արման Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արման Ասատրյանը 2010 թվականին դատապարտվել է գողության համար, պատիժը կրել է «Կոշ» ՔԿՀ-ում:

Այնտեղ ծանոթացել է Արմավիրի բնակիչ, դատապարտյալ Հովհաննեսի հետ: Իմացել է, որ Հովհաննեսի մայրը մշտական աշխատանք ու եկամուտ ունի, ապրում է միայնակ՝ Արմավիր քաղաքի շուկայի մոտ:

2014 թվականի փետրվարին՝ պատիժը կրելուց հետո, Արման Ասատրյանը որոշել է Հովհաննեսի մոր՝ Մանյակի տնից գողություն կատարել:

Հուլիսի 25-ի կեսօրին նա գնացել է Արմավիրի շուկայի մոտ, հարևաններից հարցուփորձ է արել ու պարզել Մանյակի տան տեղը:

Այնուհետև թակել է Մանյակի տան մուտքի դուռը: Տանտիրուհին բացել է դուռը, տեղեկացել, որ Արմանն իր որդի Հովհաննեսի կալանավայրային ընկերներից է: Նրան սիրով տուն է հրավիրել:

Գնացել են հյուրասենյակ: Մանյակը հարցուփորձ է արել իր ազատազրկված որդուց ու գնացել է խոհանոց՝ սուրճ եփելու:

Արմանն արագ մոտեցել է մուտքի դռանը, բանալիով փակել է, բանալին պահել է գրպանում:

Հյուրասենյակում Արմանը «Չիբուխ» ծխախոտ է ծխել, համոզվել, որ տանը ուրիշ մարդ չկա, խոսակցության ժամանակ Մանյակից ագրեսիվ տոնով գումար է պահանջել:

Մանյակը հասկացել է Արմանի մտադրությունը, վախեցած հետ է քաշվել ու ասել է, թե տանը գումար չունի:

Տանտիրուհին փորձել է վերցնել բջջային հեռախոսը և օգնություն կանչել: Արմանը երկու ձեռքով ամուր բռնել է բազկաթոռին նստած Մանյակի պարանոցը, սկսել է խեղդել:

Կինը սկզբում դիմադրել է: Արմանը բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, հետո բազկաթոռի կողքին գտնվող պահարանից վերցրել է «զամշե գոտի», դրանով խեղդամահ է արել Մանյակին:

Սպանությունից հետո Արմանը սավանով կապել է Մանյակի գլուխը, իջեցրել է շորերը ու սկսել է գումար փնտրել: Հետո գումար ու արժեքավոր իրեր է փնտրել տանը: Ոչինչ չգտնելով՝ տանից վերցրել է երեք տեսաձայնագրիչ, մեկ բջջային հեռախոս և սպորտային հագուստ: Արմանը հեռացել է զոհի տանից՝ դրսից փակելով մուտքի դուռը: Ճանապարհին դեն է նետել բանալին:

Հափշտակված ավարը Արմանը տարել է իր տուն, որ հետագայում վաճառի:

Երեկոյան Մանյակի հարազատները տեսնելով, որ նա հեռախոսին չի պատասխանում, մուտքի դուռը չի բացում, դիմել են ոստիկանություն:

Ոստիկանները բացել են տան դուռը և հայտնաբերել են Մանյակի դին:

Սպանության հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, իր գյուղից բերման է ենթարկվել Արման Ասատրյանը: Նա խոստովանել է հանցանքը: Նրա տնից առգրավվել են հափշտակված իրերը:

Ընդհանուր իրավասության դատարանում Արման Ասատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Սպանված կնոջ եղբայրը հայտնել է, թե քույրը մենակ է ապրել: Նրա ամուսինը 7-8 տարի առաջ է մահացել, իսկ որդին պատիժ է կրում կալանավայրում: Տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, բայց խնդրել է, որ դատարանը ամբաստանյալին խիստ պատժի:

Արմանին ճանաչման են ներկայացրել Մանյակի հարևաններին, ում նա հարցուփորձ էր արել՝ Մանյակի տան տեղն իմանալու համար: Հարևանները ճանաչել են նրան:

Մանյակի հագուստների վրա հայտնաբերվել են Արմանի հագուստների մանրաթելերը: Արմանի ծխած ու զոհի տանը թողած ծխախոտի մնացորդի վրա եղել են նրա թքի հետքերը:

Դատարանն արձանագրել է, որ Արման Ասատրյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝ հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը և հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արման Ասատրյանը մեղավոր է ճանաչվել շահադիտական դրդումներով կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտվել է 18 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում