Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կայացած արտահերթ նիստի շրջանակներում հաստատել են Մալի եվրոպական ռազմական կոնտինգենտի ուղարկումը` տեղի զինված ուժերին աջակցելու համար:
Մալիում եվրոպական առաքելությունը նախատեսված է 15 ամսով: Կոնտինգենտի ընդհանուր քանակը կկազմի 450 մարդ, իսկ գործողության բյուջեն` 12 միլիոն 300 հազար եվրո:
Մինչև հունվարի 26-ը Մալի կժամանի նաև Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միությունը՝ ԷԿՈՎԱՍ ռազմական կոնտինգենտը:
Հունվարի 19-ին Կոտ դ’Իվուարում տեղի է ունենալու ԷԿՈՎԱՍ-ի արտահերթ գագաթնաժողով` Մալիում տիրող իրավիճակը քննարկելու համար:











































