Բրիտանական British Petroleum ընկերությունը հայտարարել է, որ Ալժիրից դուրս է բերելու իր օբյեկտների սպասարկող անձնակազմի անդամներին՝ այն բանից հետո, երբ պատանդներ են վերցվել նավթագազային համալիրից։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Չորեքշաբթի օրն իսլամիստ գրոհայիններն Ին-Ամենաս քաղաքում հարձակվել են BP նավթագազային համալիրի վրա և պատանդներ վերցրել։
Հինգշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ալժիրի բանակը պատանդներին ազատելու գործողություններ է սկսել։ Ըստ ԶԼՄ-ների՝ չճշտված տվյալներով՝ 34 արտասահմանցիներ զոհվել են, 4-ն ազատվել են։ Ըստ մեկ այլ տեղեկության՝ կենդանի է մնացել 7 պատանդ։









































