Հյուսիսային Կորեայի ազգային բանակի ներկայացուցիչը պատերազմ հայտարարել է համարել Հարավային Կորեայի Էգիբոն բլրի վրա տոնածառ տեղադրելը, որը միջկորեական սահմանի մերձակայքում է: Նշվում է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունը վիրավորական է Կորեայի ազգային բանակի զինվորների և սպաների համար և փաստացիորեն պատերազմ հայտարարել է նշանակում: Այս մասին գրում է TASS-ը:
Հրամանատարության ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան «չի պատրաստվում պասիվ կերպով հետևել հարավկորեական ռեժիմի գործողություններին ռազմական սահմանագծի ապառազմականացված գոտում»: Նա հիշեցրել է, որ ճակատի արևմտյան հատվածի զինծառայողները «գործնականում արդեն ցույց են տվել թռուցիկներով փուչիկների արձակմանը դիմադրելու պատրաստականությունը Հարավային Կորեայի կողմից»:








































