Bugaga.ru կայքը ներկայացնում է հայտնի մարդկանց խոհանոցային նախասիրությունները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նախընտրում է շնաձկան լողակներից պատրաստված ուտեստներ և «Էմենտալ» տեսակի պանիր, որը Հյուսիսային Կորեա է ներմուծվում հատուկ նրա համար:

Միլիարդատեր Հովարդ Հյուզը սիրել է ուտել որոշակի չափերի կանաչ ոլոռ: Նա դրանք ընտրել է և դասակարգել հատուկ պատառաքաղով:
![]()
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շատ է սիրում ֆասթֆուդ, իսկ 2012-ին Սպիտակ տանը ստեղծել են գարեջրատուն. գարեջուրը նա պատրաստում է սեփական բաղադրատոմսով:
![]()
2011-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ կսնվի միայն այն կենդանիների մսով, որոնց սեփական ձեռքերով կսպանի: Հետագայում, սակայն, հրաժարվել է այդ պրակտիկայից՝ պարզապես նախընտրելով ավելի քիչ ուտել միս:
![]()
Հյու Հեֆների հատուկ ուտեստները պատրաստում են միայն նրա խոհարարները:
![]()
Ֆրանսուա Միտերանը սիրում է ուտել տապակած դրախտապաններ:
![]()
Հենրի Ֆորդը համարել է, որ ուտելու համար պիտանի են նաև մոլախոտերը: Ուստի դրանցից օգտվել է բուտերբրոդներ և աղցաններ պատրաստելիս:
![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատասենյակում միշտ թեյով թերմոս կա, որը նա խմում է ընդմիջումներին:
![]()
Սթիվ Ջոբսը երկար ժամանակ սնվել է միայն մրգերով, հատիկներով և ընկույզներով: Հետագայում նա մի փոքր ընդլայնել է իր ճաշացանկը՝ այդպես էլ բուսակեր մնալով:
![]()
Ջորջ Բուշ ավագն այն աստիճան տանել չի կարողանում բրոկոլին, որ նախագահ եղած ժամանակ արգելել է այն պատրաստել Սպիտակ տանը և մատուցել նախագահին տեղափոխող ինքնաթիռում:
![]()







































