«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Դևիդ Հիլը հայտնել է, որ անհամբեր սպասում է Քրիշտիանու Ռոնալդուի վերադարձին «Օլդ Թրաֆորդ»:
Պորտուգալացի աստղը մնացել է «կարմիր սատանաներ»-ի երկրպագուների սրտերում: Նրա խաղը մինչ այժմ ակումբի ղեկավարների հիշողություններում է, և նրանք ուրախ կլինեն թիմ վերադարձնել Ռոնալդուին:
«Ռոնալդուն հիանալի խաղացող է, սակայն նա դեռևս գործող պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ: Մենք անհամբեր սպասում ենք Քրիշտիանուի վերադարձին և հիանալի ընդունելություն ենք խոստանում «Օլդ Թրաֆորդ»-ում` մարտի սկզբին: Սա այն ամենն է, ինչ առայժմ կարող եմ ասել»,- ասել է Դևիդ Հիլը:









































