Քիմ Քարդաշյանը համաձայնել է նկարահանվել արաբական Hia ամսագրի համար:
Չնայած այն բանին, որ ըստ Արևելքի ավադույթների՝ կինը պետք է համեստ լինի, ոճաբանները Քիմ Քարդաշյանի համար ընտրել են գրեթե ամբողջությամբ բաց կրծքով՝ Stephane Rolland ապրանքանիշի հագուստ:
«Ես այնքան ուրախ եմ, որ Hia ամսագրի շապիկին իմ լուսանկարն է: Այս նկարահանումը հիմնովին տարբերվում էր այն ամենից, ինչ ես արել եմ նախկինում, և ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես այդ ամենը ստացվեց: Ինձ բախտ վիճակվեց ներկայացնել բարձրաճաշակ նորաձության կնքահայր Ստեֆան Ռոլանի հագուստները»,- ասել է Քիմ Քարդաշյանը:









































