Հունվարի 17-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ կոտայքի մարզի նոր Հաճն քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Երազ» մակնիշի 29 օս 219 և «Ֆորդ» մակնիշի 33 ps 864 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1951 թ. ծնված Հ. Ղուկասյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:








































