Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ԲՀԿ-ական գյուղապետ Արայիկ Մուքայելյանը դեռ չի որոշել, թե ում է սատարելու գալիք նախագահական ընտրություններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ԲՀԿ-ական գյուղապետ Արայիկ Մուքայելյանը: Նա նշեց, որ կգա ժամանակը և կորոշի:
Ի պատասխան մեր հարցի` ԲՀԿ-ից ընդհանուր որոշում չի՞ ստացվել գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, ասաց`այդ հարցը փոխանցեք ԲՀԿ խորհրդի նախագահին: «Ո՞վ պետք է ինձ ցուցում տա,ես իմ սեփական խելքն ունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ավարտին ԲՀԿ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ գալիք նախագահական ընտրություններում չի առաջադրի ՀՀ նախագահի թեկնածու և չի սատարի որևէ թեկնածուի:












































