Ֆրանսիայի Մարսել և Ավինյոն քաղաքներում ժանդարմերիան հայտնաբերել է կեղծ դրամ հատողների երկու ընդհատակյա տպարան: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով մարսելյան ժանդարմերիայի պաշտոնական ներկայացուցչին:
Խուզարկության ընթացքում գտնվել և առգրավվել են 900 հազար եվրո արժեքով կեղծ թղթադրամներ: Դրանց թվում են ամենից շատ պահանջարկ վայելող 50 եվրո արժեքով մեծ քանակությամբ թղթադրամներ: Առգրավվել են նաև համակարգիչները և մեծ ճշգրտությամբ տպող սարքերը, ինչպես նաև 8 մլն թղթադրամ տպելու համար անհրաժեշտ թուղթը:
Ձերբակալվել է 11 մարդ է, երկուսը՝ Կորսիկա կղզում: Նրանց մի մասն արդեն հանձնվել է դատարանին: Նշվում է, որ ձերբակալվածներից երկուսը բանկային համակարգի բարձրաստիճան աշխատողներ են:










































