ԱՄՆ-ը դիտարկում է Հյուսիսային Կորեան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակ վերադարձնելու հնարավորությունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Հետաքննությունների դաշնային բյուրոն Հյուսիսային Կորեային մեղադրել է ամերիկյան Sony Pictures-ի վրա կիբերհարձակման մեջ, որը տեղի էր ունեցել նոյեմբերի վերջին:
Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքները:
Վաշինգտոնը երկիրը ներառել է ահաբեկչությունն աջակցող երկրների ցուցակում 1987 թվականին՝ հարավկորեական օդանավի վթարից հետո: Փխենյանը հերքել է մասնակցությունը կատարվածին՝ դրանում մեղադրելով Կորեայի Հանրապետության հատուկ ծառայություններին: 2008-ին ԱՄՆ-ը հայտարարել էր Հյուսիսային Կորեան ցուցակից բացառելու մասին:











































