Պաշտոնական Թեհրանը պատասխանել է Փարիզում PKK-ի երեք կին անդամների սպանության գործում Իրանի հավանական մասնակցության մասին տեղեկատվությանը:
Ինչպես հաղորդում է Doğan-ը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հերքել է Իրանի դեմ առաջ քաշված մեղադրանքները:
Մեհմանպարաստը Թուրքիայի սիոնիստամետ ԶԼՄ-ներին մեղադրել է այս տեղեկատվությունը տարածելու մեջ:
«Թուրքիայի որոշ սիոնիստամետ մեդիաներ փորձում են փչացնել պաշտոնական Թեհրանի և Անկարայի հարաբերությունները: Սակայն մինչև հիմա ոչ ոք չի կարողացել հասնել դրան և փչացնել ամուր կապերը, որոնք գոյություն ունեն Թուրքիայի ու Իրանի ժողովուրդների և կառավարությունների միջև»,- ասել է նա:











































