ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ ուրբաթ երեկոյան կմեկնի Հոնոլուլու(ԱՄՆ Հավայի նահանգ), որտեղ նախատեսում է անցակցնել բոլոր Սուրբծննդյան տոները: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«Այդ օրերին նախագահը և նրա ընտանիքը որևէ պաշտոնական միջացառումներ չեն նախատեսում` միայն ճամփորդություն այդ շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախագահն ընտանիքով Սպիտակ տնից դուրս կգա երեկոյան ժամը հինգին: Հոնոլուլու նա կժամանի տեղի ժամանակով ժամը 6-ին:








































