Եվրամիության խորհուրդը արգելք է դրել ԵՄ երկրներից Սիրիա ավիացիոն վառելիք մատակարարումների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է TASS-ը, ասվում է ԵՄ խորհրդի կարգադրության մեջ:
Դրանում ասվում է, որ դեկտեմբերի 12-ին ԵՄ խորհրուրդը որոշում է ընդունել, որով արգելվում է դեպի Սիրիա ուղղակիորեն կամ ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրի միջոցով ավիացիոն վառելիքի մատակարարումը «ցանկացած ֆիզիկական անձի, ընկերության կամ կազմակերպության, կամ դրա օգտագործումը այդ երկրի տարածքում»:
Բացի այդ, ԵՄ խորհուրդը արգելք է դրել ավիացիոն վառելիք գնելու նպատակով Սիրիայի տարածքում ֆիզիկական անձանց, կազմակերպություններին և ընկերություններին որևէ կերպով ֆինանսավորելու վրա:
ԵՄ խորհրի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:









































