Իսպանիայի Լուսենա քաղաքի 145 կիլոգրամ քաշով բնակիչը բարձրացել է մսուրի ցանկապատի վրայով, որտեղ սուրբծննդյան տոնավաճառին մասնակցելու համար ավանակներ են բերված եղել: Տղամարդն ընկերների հիացական ճիչերի ներքո բարձրացել է կենդանիներից մեկի վրա: Ցավոք, «հեծյալը» չափազանց գեր է եղել էշի համար, հայտնում է Metro-ն:
Անհայտ տղամարդու լուսանկարը, որը ժպտալով նստած է էշի վրա, արագորեն տարածվել է սոցցանցերում: Հաղորդվում է, որ տղամարդը ոչ միայն հեծնել է էշին, այլև կենդանուն ստիպել է ծառս լինել:
Ավարտելով կենդանու վրա նստած կեցվածք ընդունելը՝ իսպանացին հանգիստ իջել է էշից ու տուն գնացել: Մի քանի օր հետո, սակայն, իսպանացուն զբոսանքի տարած էշն իրեն վատ է զգացել: Տերերը նրան տարել են անասնաբույժի մոտ, և պարզվել է, որ էշի ներքին օրգանները «կարծես պայթել են»: Դրանից մեկ օր հետո Պլատերոն սատկել է:
Կենդանիների պաշտպանները հայտարարել են, որ «սարեր շուռ կտան», բայց կգտնեն անխոհեմ «հեծյալին»: Լուսենայի ոստիկանությունը հաստատել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, սակայն իսպանացու անունը դեռ հայտնի չէ:











































